Կրթություն

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում գործում է կրթական բաժանմունք: Այն նախատեսված է պատրաստել վերականգնող թերապիստներ, որոնք մեկ տարի ինտենսիվ կրթությունից հետո աշխատում են Վերականգնողական կենտրոնում, որպես վերականգնող թերապիստ: Կրթություն ստանալու համար դիմորդը պետք է ունենա բժշկական կրթություն և բարեհաջող անցնի ընդունելության քննությունները և հարցազրույցը:

Մեկ տարվա մասնագիտական կրթությունը իր մեջ ներառում է երեք հիմնական բաժիններ.

  1. Մարդու անատոմիա

  2. Հիվանդի ֆիզիկական գնահատում

  3. Հիվանդի բուժում:

Ուսուցման ընթացքում ուսանողները հանձնում են երեսունից ավելի քննական թեստեր, իսկ յուրաքանչյուր  բաժիններից` գրավոր և գործնական քննություններ:

2014թ. հոկտեմբեր ամսից Վերականգնողական կենտրոնում ընթանում է կրթական դասընթաց վերականգնող թերապիստ պատրաստելու նպատակով: Այժմ տասներկու ուսանողներից սովորում են ինը ուսանող, որոնք ավարտելուց հետո կաշխատեն  ԼՂՀ Հադրութի, Մարտակերտի, Մարտունու շրջանների  ինչպես նաև Ստեփանակերտ քաղաքի  հիվանդանոցներում:  Դա կնպաստի հիվանդների բուժման որակի բարձրացմանը, ինչպես նաև Վերականգնողական կենտրոնում բուժվողների հերթագրման  նվազմանը:

IMG_1020  IMG_0961  IMG_0963

IMG_1216          IMG_1198      IMG_1208

               IMG_1022              DSCF3488

Շարունակական կրթություն.

Վերականգնողական կենտրոնը կարևոր տեղ է հատկացնում մասնագետների շարունակական կրթությանը: Այն կարևոր է մասնագետի զարգացման և կատարելագործման համար: Այդ նպատակով Վերականգնողական  կենտրոնը համագործակցում է  ՀՀ <<Մանկական վերականգնողական կենտրոն>>  և <<ԱրԲԵՍ>>  բժշկական կենտրոնների հետ, որտեղ կազմակերպվող դասընթացներին և գիտաժողովներին մասնակցում են նաև մեր մասնագետները: Վերականգնողական կենտրոնի  մասնագիտական դասընթացների անցկացման նպատակով մեզ մոտ դասախոսման և  փորձի փոխանակման են եղել մասնագետներ Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Ավստրալիայից, Շվեյցարիայից: Տվյալ պահին Վերականգնողական կենտրոնը կրթական համագործակցություն է վարում Ֆրանսիայի Համաշխարհային ֆիզիոթերապիստների միության  հետ: