Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը: Այն առանձին հիվանդություն չէ: Իրենից ներկայացնում է տարբեր պատճառներից առաջացած և տարբեր կլինիկական դրսևորումներով համախտանիշների ամբողջություն:

Աուտիզմի ժամանակ հիմնականում տուժում են հետևյալ 3 ոլորտները`

- սոցիալական փոխհարաբերություն

- հաղորդակցություն

- վարք

Աուտիզմի հաճախականությունը կազմում է 12:10000, ըստ որում տղաների մոտ 4-5 անգամ ավելի հաճախ է հանդիպում:

Աուտիզմի իրազեկման միջազգային օրը շատ երկրներում շենքերն ու այլ կառույցները լուսավորում են կապույտ գույնով, որը խորհրդանշում է այն փաստը, որ այն ավելի հաճախ է հանդիպում տղա  երեխաների մոտ:

Աուտիզմով երեխայի մոտ խանգարվում է շրջապատի մարդկանց հետ շփումը և փոխհարաբերությունների հաստատումը: Նման երեխաները թվում են մեկուսացված, իրականությունից կտրված: Հայացքով չեն շփվում շրջապատի մարդկանց հետ, չեն խոսում և չեն խաղում մյուս երեխաների նման: Միաժամանակ ցուցաբերում են ստերիոտիպ վարքագիծ:

Աուտիզմի համար միանշանակ բուժում գոյություն չունի, սակայն համապատասխան վերականգնողական, կրթական միջամտության շնորհիվ կարելի է մասամբ հաղթահարել խնդիրը`օգնելով հարմարվել միջավայրին, ինքնուրույն լինել, ընկալել արտաքին աշխարհն ու այնտեղ գտնվող մարդկանց:

Ք. Քոքսի անվան Վերականգնողական կենտրոն վերջի երեք տարիների ընթացքում հաճախում էին 40-ից ավել երեխա՝ զարգացման պերվազիվ խանգարումներով` աուտիզմով:

Վերականգնողական ծառայությունները մատուցվում են բազմամասնագիտական թիմի  անդամների համագործակցության շնորհիվ: Անձնակազմի առանձնահատուկ վերաբերմունքը երեխաների և նրանց ծնողների նկատմամբ, ընդհանուր բարյացակամ մթնոլորտը առավել արդյունավետ են դարձնում վերականգնողական բուժումը:

Նման երեխաների վաղ հայտնաբերումը, գնահատումը և վաղ միջամտությունը, համապատասխան խնամքը, բժշկասոցիալական վերականգնումը, ինչպես նաև նրանց և ծնողների կրթումը լավագույն նախապայմաններն են` երեխաների սոցիալական ինտեգրումն ու բարեկեցությունն ապահովելու համար:

Աուտիզմով երեխաների թվի աճը շատ մտահոգեց վերականգնողական կենտրոնի անձնակազմին: 2017 թվականի մայիսից 2-ից սկսեց  գործել Ցերեկային բուժման և խնամքի կենտրոն՝ հատուկ աուտիզմով և ՄՈՒԿ-ի, զարգացման գլոբալ հապաղումով երեխաների համար: Կենտրոնում տարեկան բուժում են ստանում ավելի քան 60 երեխա: Մասնագիտացված կենտրոնում երեխաների հետ աշխատում են հատուկ մանկավարժներ, հոգեբաններ, լոգոպեդներ, ֆիզիոթերապիստ, էրգոթերապիստ, սոցիալական աշխատող և դայակ օգտագործոլով  հատուկ մեթոդներ: Կենտրոնը կոչված է ոչ միայն զբաղվել երեխաների բուժմամբ, այլև՝ ծնողների իրազեկմամբ:

26907851_1982810001991651_4407747202036282627_n 29197306_2006824006256917_2108822319496429568_n 29683955_2017453035194014_5120400727697662616_n 29792925_2017452785194039_5014074326773136847_n 50275222_2210731852532797_8071217939824508928_n 53480650_2240366559569326_946532365935575040_n IMG_1457 IMG_4125 (3) IMG_4125 (4)

Comments are closed.