Սույն թվականի փետրվարի 11-12-ը վերականգնողական կենտրոնի բուժվողները մասնակցեցին Ծաղկաձորում կազմակերպված լեռնադահուկային սպորտային և ժամանցային միջոցառմանը:

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը սերտ համագործակցում է Հայաստանի Հանրապետությունում գործող ‹‹Հայկական Ճամբար›› հասարակական կազմակերպության և Հայաստանի Ազգային Հաշմանդամային Սպորտի ֆեդերացիայի հետ, որոնք ակտիվ աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդների հետ:
Սույն թվականի փետրվարի 11-12-ը վերականգնողական կենտրոնի բուժվողները մասնակցեցին վերոնշյալ կազմակերպությունների կողմից Ծաղկաձորում կազմակերպված լեռնադահուկային սպորտային և ժամանցային միջոցառմանը: Սպորտային այս նորամուծությունը նախատեսված է տեղաշարժման դժվարություններ ունեցող երիտասարդների համար։
Ծրագրի մասնակիցները հնրավորություն ունեցան երկու օր անցկացնել Ծաղկաձորի լեռնադահուկային հանգստյան գոտում, սահել լեռնադահուկային սահուղիներով հատուկ ադապտիվ մարզագույքով՝ Tempo Dual Ski-ով։52796975_2237361529869829_6708800342974267392_n 52835956_2237361166536532_2073702891608080384_n 52864539_2237361499869832_3412714900970012672_n 52964786_2237361443203171_2575075933266378752_n 53034512_2237361289869853_2916089808218488832_n 53055647_2237361463203169_3033594899346751488_n 53060102_2237361646536484_7273130239323013120_n 53139448_2237361269869855_2281614493106569216_n 53140454_2237361623203153_3736537314621390848_n 53221729_2237361126536536_6830032924549578752_n 53233327_2237361039869878_8523817719416487936_n 53259821_2237361633203152_9108401053740564480_n 53568852_2237361326536516_7126291320426987520_n

Comments are closed.