Վերականգնողական կենտրոնի անձնակազմը և բուժվողները շնորհավորում են բոլորի Սուրբ Վալենտինի օրը

Վերականգնողական կենտրոնի անձնակազմը և բուժվողները Վրեժ և Ինգա Մոսիյանների գլխավորությամբ շնորհավորում են բոլորի Սուրբ Վալենտինի օրը, ցանկանում ենք առողջություն, սեր և հաջողություններ կյանքում:
Սուրբ Վալենտինի օր կամ Բոլոր սիրահարների օր, տոն, որը փետրվարի 14-ին նշում են աշխարհի կաթոլիկները։ Այն առաջին անգամ հիմնել է Հելասիուս I Հռոմի պապը 496 թ.-ին և ավելի ուշ հանվեց Կաթոլիկ տոների օրացույցից 1969 թ.-ին։ Ներկայումս այն տոնում են աշխարհի մոտ 100 երկրում, հիմնականում արևմուտքի երկրներում։ Այն համարվում է աշխատանքային օր բոլոր երկրների համար։
Վալենտինի օրն ի սկզբանե նշվել է որպես պատարագային տոն՝ նվիրված վաղ քրիստոնեական շրջանի սրբերից մեկի՝ Սբ. Վալենտինիուսի հիշատակին։ Վերջինիս, ըստ ավանդության, դատապարտել էին մահվան զինվորներին գաղտնի պսակադրելու համար։ Ավանդությունն այնուհետ ասում է, որ կալանավայրում նա բուժել է բանտապետի աղջկան, որին էլ հետագայում սիրահարվել է։ Նշվում է նաև, որ մինչև իր դատավճռի ի կատար ածումը նա հրաժեշտի նամակ է թողնում իր սիրած էակին, որի վերջում գրված է լինում «Քո Վալենտին»։ Այսօր Սբ. Վալենտինի օրն աշխարհի շատ երկրներում պաշտոնապես նշվում է որպես սիրահարների տոն։

IMG_8225

Comments are closed.