Բոչիայի առաջնություն/ 9.04.2017»

Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում բուժվող հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձիք ներգրավված են տարբեր սպորտաձևերի մեջ:
Սույն թվականի ապրիլի 9-ին Վերականգնողական կենտրոնի թիմը մասնակցեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուզում Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված Բոչիայի բաց առաջնությանը: Առաջնությանը մասնակցում էին Երևանի, Արմավիրի, Շիրակի և Լոռու մարզերի թիմերը: Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը զբաղեցրեց առաջին մրցանակային տեղը:
Մենք փորձում ենք զարգացնել հաշմանդամային սպորտը Արցախում: Ակտիվ մասնակցություն ենք ունենում ՀՀ-ում կազմակերպվող հաշմանդամային սպորտի բոլոր միջոցառումներին: Յուրաքանչյուր տարի Ստեփանակերտում նույնպես կազմակերպվում է Բոչիայի բաց առաջնություն: Հրավիրվում են ՀՀ-ում գործող կազմակերպությունները:
Հաշմանդամային սպորտի զարգացումը շատ կարևոր է, քանի որ դա բացառիկ հնարավորություն է հաշմանդամություն ունեցող անձանց համար շփվել հասակակիցների հետ, ինտեգրվել և հասարակության լիարժեք անդամ զգալ:

IMG_7279 IMG_7285

IMG_7298 IMG_7310

IMG_7315 IMG_7326

IMG_7329 IMG_7361

IMG_7422 IMG_7453

IMG_7463 IMG_7504

IMG_7509 IMG_7510

IMG_7524

Comments are closed.