Ամառային ճամբար Սևանում 2016թ.

2016թ. օգոստոսի 3-13-ը Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի և Խուլերի միության երիտասարդների համար կազմակերպվեց ամենամյա ամառային ճամբար՝ ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ամեն տարի ճամբարը կազմակերպում է <<Հայկական Ճամբար>> կազմակերպությունը: Այն շատ լավ արդյունքներ է տվել մինչև այսօր և նպաստել է երիտասարդ հաշմանդամների՝ ինչպես առողջության բարելավվմանը, այնպես էլ ինտեգրացման գործընթացին: Ճամբարը հնարավորություն է տվել. … Continued

<<Միսս Հայք 2016>>

 Մայիսի 5-ին կայացել է ապրիլյան պատերազմի պատճառով հետաձգված «Միսս Հայք 2016» հաշմանդամություն ունեցող կանանց համահայկական գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը և մրցանակաբաշխությունը: Այն անց է կացվել ք. Երևանի Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տան դահլիճում: Երրորդ տեղին՝ «Միսս համակրանք» անվանակարգով արժանացել է Արփինե Հարությունյանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Նա տեղաշարժվում է սայլակով: «Միսս Հայք 2016»-ին մասնակցության հայտ են … Continued

Ցերեկային Բուժման և Առողջության կենտրոն

  Ք.Քոքսի անվան վերանագնողական կենտրոնը Ջինիշյան Հիշատակի Հիմնադրամի և ԼՂՀ Կառավարության աջակցությամբ սկսել է Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնի շենքի կառուցումը: Կենտրոնը նախատեսված է աուտիզմի սինդրոմով և ՄՈՒԿ-ի խանգարումներով երեխաների համար: Նոր կենտրոնը կառուցվում է Վերականգնողական կենտրոնի Մանկական աջողջության ենթակենտրոնի շենքի երկրորդ հարկում: Ցերեկային խնամքի և բուժման կենտրոնում աուտիզմի սինդրոմով և ՄՈՒԿ-ի խանգարումներով երեխաները կստանան … Continued

Ֆրանսիա (17.01.2016-3.02.2016)

Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը սկսած 2012թ. համագործակցում է ֆրանսիական <<Համաշխարհային ֆիզիոթերապիստների միության>> հետ: Համագործակցության  ընթացքում Ֆրանսիայից վերականգնողական կենտրոն են այցելել 3 ֆիզիոթերապիստներ և կրթական աշխատանք կատարել ընդհանուր առմամբ 13 ամիս: Վերը նշված կազմակերպությունը հրավիրել է Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանին և բժիշկ Գոհար Խաչատրյանին Ֆրանսիա՝ ծանոթանալու իրենց գործունեությանը, ժամանակակից վերականգնողական կենտրոնների բժշկական և … Continued

Վ. Թադևոսյանի հանդիպումը Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի հետ

Ք.Քոքսի անվան Վերականգնողական կենտրոնի տնօրեն Վարդան Թադևոսյանը 2016թ. մարտի 16-17-ին հանդիպում է ունեցել Ամերիկայի Հայ Ազգային Կոմիտեի անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Վերականգնողական կենտրոնի համար նոր շենքի կառուցումը:

“ԱԴՐԱ” (“ADRA”) կազմակերպության այցը Վերականգնողական կենտրոն

“ԱԴՐԱ” (“ADRA”) Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպությունը 2016թ. հունվարի 15-ին այցելեց Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն` շնորհավորելու Մանկական առողջության կենտրոնի երեխաներին` Նոր տարվա առթիվ: Կազմակերպության անդամները հյուր են եկել հետաքրքիր ծրագրով ու նվերներով: Երեխաները շատ տպավորված էին: Շնորհակալություն “ԱԴՐԱ” կազմակերպությանը` մեզ այցելելու և հետաքրքիր ժամանց կազմակերպելու համար: