Աուտիզմի իրազեկման միջազգային օրվան նվիրված միջոցառում Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում

Ապրիլի 2-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Աուտիզմի իրազեկման համաշխարհային օր: Հայաստանում և Արցախում այդ օրվա առթիվ ամեն տարի կազմակերպվում են իրազեկման տարատեսակ միջոցառումներ: Այսօրվա առաքելությունն է շեշտադրել աուտիզմ ախտորոշում ունեցող երեխաների և մեծահասակների կյանքը բարելավելու անհրաժեշտությունը՝ օգնելով նրանց վարել լիարժեք և բովանդակալից կյանք: Ասյօր Աուտիզմի կենտրնում կազմակերպվեց ծնողների հետ հանդիպում, նպատակ ունենալով ևս մեկ … Continued

Ապրիլի 2-ը աուտիզմի իրազեկման միջազգային օրն է

Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև 3 տարեկան հասակը: Այն առանձին հիվանդություն չէ: Իրենից ներկայացնում է տարբեր պատճառներից առաջացած և տարբեր կլինիկական դրսևորումներով համախտանիշների ամբողջություն: Աուտիզմի ժամանակ հիմնականում տուժում են հետևյալ 3 ոլորտները` – սոցիալական փոխհարաբերություն – հաղորդակցություն – վարք Աուտիզմի հաճախականությունը կազմում է 12:10000, ըստ … Continued

20 տարի առաջ մարտի 22-ին Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն այցելեց և որպես հիմնադիր տնօրեն իր աշխատանքը սկսեց վերականգնող թերապիստ և դասախոս Վարդան Թադևոսյանը:

20 տարի առաջ մարտի 22-ը հատուկ էր նրանով, որ Ստեփանակերտի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն այցելեց և որպես հիմնադիր տնօրեն իր աշխատանքը սկսեց վերականգնող թերապիստ և դասախոս Վարդան Թադևոսյանը: Նորաստեղծ կենտրոնին անհրաժեշտ էր մի այնպիսի անձնավորություն, ով կկարողանար կարճ ժամանակահատվածում հավաքել իր խումբը և վերապատրաստել նրանց: 1999թ. մայիսից սկսեցին դասընթացները 12 նորավարտ բուժքույրերի համար մեկ … Continued

Մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է:

Դաունի համախտանիշով երեխաների հետ տարվող աշխատանքը Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում Մարտի 21-ը Դաունի համախտանիշի միջազգային օրն է: Այդ թիվը օրացույց է մտել 2006 թվականից: Օրը ընտրված է ոչ պատահական, այն սիմվոլիկ նշանակություն ունի: Դաունի հիվանդություն ունեցող մարդկանց մոտ 21-րդ քրոմոսոմը 3 հատով է հանդես գալիս, հենց այդտեղից էլ որոշվել է` երրորդ ամսի 21-րդ օրը … Continued

Սույն թվականի փետրվարի 11-12-ը վերականգնողական կենտրոնի բուժվողները մասնակցեցին Ծաղկաձորում կազմակերպված լեռնադահուկային սպորտային և ժամանցային միջոցառմանը:

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը սերտ համագործակցում է Հայաստանի Հանրապետությունում գործող ‹‹Հայկական Ճամբար›› հասարակական կազմակերպության և Հայաստանի Ազգային Հաշմանդամային Սպորտի ֆեդերացիայի հետ, որոնք ակտիվ աշխատում են հաշմանդամություն ունեցող երիտասարդների հետ: Սույն թվականի փետրվարի 11-12-ը վերականգնողական կենտրոնի բուժվողները մասնակցեցին վերոնշյալ կազմակերպությունների կողմից Ծաղկաձորում կազմակերպված լեռնադահուկային սպորտային և ժամանցային միջոցառմանը: Սպորտային այս նորամուծությունը նախատեսված է տեղաշարժման դժվարություններ … Continued

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը շնորհավորում է ‹‹Հայկական Ճամբար›› ՀԿ-ին Ֆրանս-Գերմանական մրցանակի դափնեկիր դառնալու կապակցությամբ:

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը շնորհավորում է ‹‹Հայկական Ճամբար›› ՀԿ-ին Ֆրանս-Գերմանական մրցանակի դափնեկիր դառնալու կապակցությամբ: Վերականգնողական կենտրոնը արդեն երկար տարիներ համագործակցում է ‹‹Հայկական Ճամբար›› ՀԿ-ի հետ: Ամեն տարի Վերականգնողական կենտրոնը և ‹‹Հայկական Ճամբար›› ՀԿ-ն հաշմանդամություն ունեցող երիտասարդների համար ճամբարներ են կազմակերպում՝ նպատակ ունենալով ամրապնդել հասարակության և հասակակիցների հետ կապը, սոցիալական միջավայրում ադապտացման և կյանքի որակի … Continued

Վերականգնողական կենտրոնը մեծ նշանակություն է տալիս ֆիզիկակական և մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար տարատեսակ միջոցառումների կազմակերպմանը:

Վերականգնողական բուժումը իր մեջ ընդգրկում է նաև սոցիալական միջավայրում ադապտացումը: Վերականգնողական կենտրոնը մեծ նշանակություն է տալիս ֆիզիկակական և մտավոր խնդիրներ ունեցող մարդկանց համար տարատեսակ միջոցառումների կազմակերպմանը՝ նպատակ ունենալով ամրապնդել հասարակության և հասակակիցների հետ կապը: