“ԱԴՐԱ” (“ADRA”) կազմակերպության այցը Վերականգնողական կենտրոն

“ԱԴՐԱ” (“ADRA”) Ադվենտիստական զարգացման և օգնության կազմակերպությունը 2016թ. հունվարի 15-ին այցելեց Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն` շնորհավորելու Մանկական առողջության կենտրոնի երեխաներին` Նոր տարվա առթիվ: Կազմակերպության անդամները հյուր են եկել հետաքրքիր ծրագրով ու նվերներով: Երեխաները շատ տպավորված էին: Շնորհակալություն “ԱԴՐԱ” կազմակերպությանը` մեզ այցելելու և հետաքրքիր ժամանց կազմակերպելու համար:  

Շնորհավոր Ամանոր~

Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի անձնակազմը՝ տնօրեն Վարդան Թադևոսյանի գլխավորությամբ շնորհավորում է Ձեզ Նոր տարվա կապակցությամբ, ցանկանալով նորանոր հաջողություններ ձեռք բերել 2016 թվականին, նոր բարձունքների հասնել, լինել ավելի հաջողակ ու նպատակասլաց: Ցանկանում ենք Ձեզ առողջություն և իղձերի իրականացում, և , որ Ձեզ միշտ շրջապատեն բարի ու հոգատար հարազատներ:

Վարդան Թադևոսյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով

ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ՝ առողջապահության զարգացման գործում ներդրած ավանդի համար ԼՂՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության վիրաբուժական բաժանմունքի վարիչ Սերգեյ Մովսեսյանը պարգեւատրվել է «Վաչագան Բարեպաշտ» մեդալով, ԼՂՀ առողջապահության նախարարության «Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գործադիր տնօրեն Վարդան Թադեւոսյանը`«Երախտագիտություն» մեդալով: Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ առողջապահության բնագավառում ներդրած … Continued

Շնորհակալության խոսք Ռոզեթ Անդրեասյանին

 Շնորհակալության խոսք Ռոզեթ Անդրեասյանին Ռոզեթ Անդրեասյանը Հայաստան ժամանել էր 2015թ մայիսին` հանգստալու և իր գիտելիքների փորձը կիսելու հայրենակից գործընկերների հետ: Ռոզեթը իր երիտասարդ տարիքին ունի 9 տարվա մասնագիտական կրթություն և արդեն դոկտորի կոչում` ֆիզիկական թերապիայի մեջ: Հաճելի էր, որ բժիշկ Կարեն Կոլոյանը Ռոզեթին խորհուրդ էր տվել աշխատել մեր կենտրոնի ֆիզիկական թերապիստների հետ: Մայիսի վերջն էր, … Continued

Բոչիայի բաց առաջնություն` 16-17.07.2015

Հուլիսի 16-17-ը «Լիարժեք կյանք» ՀԿ–ի մարզաճամբարային բազայում անցկացվեց Բոչիայի բաց առաջնություն: Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը թիմային մրցակարգում զբաղեցրեց առաջնության 3-րդ հորիզոնականը: Բոչիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսին արժանացավ արցախցի Մանուշակ Մելքումյանը՝ նվաճելով առաջնության ոսկե մեդալը: Հաղթողի համար մրցանակ էր սահմանել նաեւ «Օրանժ» հիմնադրամը՝ Sony Ericson ֆիրմայի Smartphone բջջային հեռախոս: