Խ.Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական համալսարանի մասնագետների դասընթացները Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում

Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը այս տարի սկսեց համագործակցել Խ.Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական համալսարանի հետ: Նոյեմբերի 9-ից կազմակերպվեցին դասընթացներ՝ կենտրոնի մանկավարժների, հոգեբանների և լոգոպեդների համար: Դասախոսություններ կարդացին արտթերապիստ Ա. Հայրապետյանը՝ ‹‹Արտթերապիայի հիմնական ուղղությունների և ձևերի գործնական վերլուծությունը›› թեմայով, լոգոպեդ Ժ. Պայլոզյանը՝ ‹‹Լոգոպեդական աշխատանքը աֆազիայի դեպքում›› թեմայով: Նոյեմբերի 23-ից դասընթացը կշարունակի Ա. Գրիգորյանը՝ ‹‹Դիսլեքսիայի և դիսգրաֆիայի վաղ … Continued

Այցելություն Տաթևի վանք. 10.11.2016

2016թ. նոյեմբերի 10-ին Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի նախաձեռնությամբ ու ԼՂՀ Մշակույթի և Երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Տաթևի վանք: Միջոցառումը կազմակերպված էր Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի և Խուլերի միության հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Բոչիայի բաց առաջնություն Ստեփանակերտում/2016,15-16 հոկտեմբեր

2016թ. հոկտեմբերի 15-16 ք.Ստեփանակերտում անցկացվեց Բոչիայի բաց առաջնություն, որին մասնակցում էին «Լիարժեք կյանք» (Ստեփանավան), «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» (Ստեփանակերտ), «Հայկական ճամբար» (Երևան), «Հույս» (Արթիկ) և «Բարի մամա» (Երևան) թիմերը: Բոչիան պարօլիմպիկ մարզաձև է, որն առաջին անգամ անցկացվել է 1976թ.-ին: Դա գնդակով մարզախաղ է, որը զարգացնում է դիպուկությունը: Այն բարենպաստ ազդեցություն է թողնում հաշմանդամ մարդու … Continued

Ք.Քոքսի և նրա թիմի այցելությունը վերականգնողական կենտրոն

2016թ. սեպտեմբերի 24-ին Ք.Քոքսը և նրա թիմը այցելեցին վերականգնողական կենտրոն: Օրը նշանակալից էր նաև նրանով, որ լրացավ կենտրոնի բացման 18 տարին: Վերականգնողական կենտրոնի բուժվողները ու անձնակազմը՝ տնօրենի գլխավորությամբ, մեծ սիրով դիմավորեցին նրանց: Ք.Քոքսի այցելությունը արդեն ավանդական տոն է դարձել վերականգնողական կենտրոնի բուժվողների ու անձնակազմի համար:            

<<Մարտահրավեր 2016>>

Այսօր Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի բուժվողները մեկնեցին ք. Ծաղկաձոր՝ մասնակցելու <<Ազգային Առաջնորդության Ինստիտուտ>> գիտամշակութային ՀԿ-ի կողմից կազմակերպվող ՛Մարտահրավեր 2016՛ ճամբարային ծրագրին: Ծրագիրը նախատեսում է սոցիալ-հոգևոր թեմաների քննարկումներ, ֆիզիոթերապեվտի և հոգեբանի ծառայություն, սպորտային և ինտելեկտուալ խաղեր :

Ամառային ճամբար Սևանում 2016թ.

2016թ. օգոստոսի 3-13-ը Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի և Խուլերի միության երիտասարդների համար կազմակերպվեց ամենամյա ամառային ճամբար՝ ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ամեն տարի ճամբարը կազմակերպում է <<Հայկական Ճամբար>> կազմակերպությունը: Այն շատ լավ արդյունքներ է տվել մինչև այսօր և նպաստել է երիտասարդ հաշմանդամների՝ ինչպես առողջության բարելավվմանը, այնպես էլ ինտեգրացման գործընթացին: Ճամբարը հնարավորություն է տվել. … Continued

Մեկնում ենք <<Հայկական ճամբար>>

Այսօր՝ օգոստոսի 3-ին, Ստեփանակերտի Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի և Խուլերի միության բուժվողները մեկնեցին Սևան՝ մասնակցելու <<Հայկական ճամբար>> ՀԿ-ի կողմից կազմակերպված ամառային ճամբարին: Ճամբարը տևում է 10 օր: Առօրյան կկազմակերպվի այնպես, որ մասնակիցները կարողանան իրար հետ շփվել: Սա նրանց համար գերազանց հնարավորություն է շփվել նմանատիպ կամ այլ խնդիրներ ունեցող հասակակիցների հետ: Կարևոր է նաև այն, որ … Continued

<<Միսս Հայք 2016>>

 Մայիսի 5-ին կայացել է ապրիլյան պատերազմի պատճառով հետաձգված «Միսս Հայք 2016» հաշմանդամություն ունեցող կանանց համահայկական գեղեցկության մրցույթի եզրափակիչ փուլը և մրցանակաբաշխությունը: Այն անց է կացվել ք. Երևանի Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տան դահլիճում: Երրորդ տեղին՝ «Միսս համակրանք» անվանակարգով արժանացել է Արփինե Հարությունյանը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից: Նա տեղաշարժվում է սայլակով: «Միսս Հայք 2016»-ին մասնակցության հայտ են … Continued