Վերապատրաստման դասընթացներ Վերականգնողական կենտրոնում

            Սույն թվականի ապրիլի 10-ից վերսկսվեցին Աուտիզմի կենտրոնի մասնագետների վերապատրաստման դասընթացները: Այս անգամ հյուրընկալել ենք ԱրԲեՍ կենտրոնի հոգեբան՝ Բաբայան Մարինեին և լոգոպեդ՝ Տիտանյան Շուշանին: Դասընթացների թեմաներն են.   Խոսքի նորմալ զարգացում Խաղի նորմալ զարգացում Աուտիզմ (ախտորոշում) Հոգեբանական և խոսքային առանձնահատկությունները աուտիզմ ունեցող երեխաների մոտ Գնահատում ԿՎՎ (կիրառական վարքային վերլուծություն) Խոսքային … Continued

Բոչիայի առաջնություն/ 9.04.2017»

Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում բուժվող հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձիք ներգրավված են տարբեր սպորտաձևերի մեջ: Սույն թվականի ապրիլի 9-ին Վերականգնողական կենտրոնի թիմը մասնակցեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուզում Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված Բոչիայի բաց առաջնությանը: Առաջնությանը մասնակցում էին Երևանի, Արմավիրի, Շիրակի և Լոռու մարզերի թիմերը: Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը զբաղեցրեց առաջին մրցանակային տեղը: … Continued

Խ.Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական համալսարանի մասնագետների դասընթացները Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում

Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը այս տարի սկսեց համագործակցել Խ.Աբովյանի անվան Երևանի Պետական Մանկավարժական համալսարանի հետ: Նոյեմբերի 9-ից կազմակերպվեցին դասընթացներ՝ կենտրոնի մանկավարժների, հոգեբանների և լոգոպեդների համար: Դասախոսություններ կարդացին արտթերապիստ Ա. Հայրապետյանը՝ ‹‹Արտթերապիայի հիմնական ուղղությունների և ձևերի գործնական վերլուծությունը›› թեմայով, լոգոպեդ Ժ. Պայլոզյանը՝ ‹‹Լոգոպեդական աշխատանքը աֆազիայի դեպքում›› թեմայով: Նոյեմբերի 23-ից դասընթացը կշարունակի Ա. Գրիգորյանը՝ ‹‹Դիսլեքսիայի և դիսգրաֆիայի վաղ … Continued

Այցելություն Տաթևի վանք. 10.11.2016

2016թ. նոյեմբերի 10-ին Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի նախաձեռնությամբ ու ԼՂՀ Մշակույթի և Երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կազմակերպվեց էքսկուրսիա դեպի Տաթևի վանք: Միջոցառումը կազմակերպված էր Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի և Խուլերի միության հաշմանդամություն ունեցող անձանց համար:

Բոչիայի բաց առաջնություն Ստեփանակերտում/2016,15-16 հոկտեմբեր

2016թ. հոկտեմբերի 15-16 ք.Ստեփանակերտում անցկացվեց Բոչիայի բաց առաջնություն, որին մասնակցում էին «Լիարժեք կյանք» (Ստեփանավան), «Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն» (Ստեփանակերտ), «Հայկական ճամբար» (Երևան), «Հույս» (Արթիկ) և «Բարի մամա» (Երևան) թիմերը: Բոչիան պարօլիմպիկ մարզաձև է, որն առաջին անգամ անցկացվել է 1976թ.-ին: Դա գնդակով մարզախաղ է, որը զարգացնում է դիպուկությունը: Այն բարենպաստ ազդեցություն է թողնում հաշմանդամ մարդու … Continued

Ք.Քոքսի և նրա թիմի այցելությունը վերականգնողական կենտրոն

2016թ. սեպտեմբերի 24-ին Ք.Քոքսը և նրա թիմը այցելեցին վերականգնողական կենտրոն: Օրը նշանակալից էր նաև նրանով, որ լրացավ կենտրոնի բացման 18 տարին: Վերականգնողական կենտրոնի բուժվողները ու անձնակազմը՝ տնօրենի գլխավորությամբ, մեծ սիրով դիմավորեցին նրանց: Ք.Քոքսի այցելությունը արդեն ավանդական տոն է դարձել վերականգնողական կենտրոնի բուժվողների ու անձնակազմի համար:            

<<Մարտահրավեր 2016>>

Այսօր Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի բուժվողները մեկնեցին ք. Ծաղկաձոր՝ մասնակցելու <<Ազգային Առաջնորդության Ինստիտուտ>> գիտամշակութային ՀԿ-ի կողմից կազմակերպվող ՛Մարտահրավեր 2016՛ ճամբարային ծրագրին: Ծրագիրը նախատեսում է սոցիալ-հոգևոր թեմաների քննարկումներ, ֆիզիոթերապեվտի և հոգեբանի ծառայություն, սպորտային և ինտելեկտուալ խաղեր :