Բոչիայի բաց առաջնություն` 16-17.07.2015

Հուլիսի 16-17-ը «Լիարժեք կյանք» ՀԿ–ի մարզաճամբարային բազայում անցկացվեց Բոչիայի բաց առաջնություն: Արցախի Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը թիմային մրցակարգում զբաղեցրեց առաջնության 3-րդ հորիզոնականը: Բոչիայի բաց առաջնության հաղթողի տիտղոսին արժանացավ արցախցի Մանուշակ Մելքումյանը՝ նվաճելով առաջնության ոսկե մեդալը: Հաղթողի համար մրցանակ էր սահմանել նաեւ «Օրանժ» հիմնադրամը՝ Sony Ericson ֆիրմայի Smartphone բջջային հեռախոս:  

Այսօր՝ ապրիլի 2-ին, աուտիզմի իրազեկման համաշխարհային օրն է:

        Այսօր` ապրիլի 2-ին, աուտիզմի իրազեկման     միջազգային օրն է:      Աուտիզմի իրազեկման միջազգային օրը շատ երկրներում շենքերն ու այլ   կառույցները լուսավորում են կապույտ գույնով, որը խորհրդանշում է այն փաստը, որ աուտիզմը ավելի հաճախ է հանդիպում տղա  երեխաների մոտ:       Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր  խանգարում է, … Continued