Դեկտեմբերի 3-ը` Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օր:

Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների իրավունքների պաշտպանության օրն է։ Հաշմանդամություն ունեցող մարդկանց իրավունքների մասին կոնվենցիան առաջին անգամ ընդունվել է ՄԱԿ-ի կողմից 1992 թվականին։2006թ-ի դեկտեմբերին Հայաստանը միացավ հաշմանդամների իրավունքների կոնվենցիային: Օրվա առանձնանշումը կարևորվում է ոչ թե նրանով, որ հորդորում է հոգածու և կարեկից վերաբերմունք դրսևորել հաշմանդամություն ունեցող մարդկանց նկատմամբ, այլև ազդակ է՝ ուղղված մեզ՝ նրանց կենսագործունեությունն ապահովելու, հանրային … Continued

Մարդու Իրավունքների Պաշտպան՝ Արտակ Բեգլարյանի այցը Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոն

Սույն թվականի նոյեմբերի 29-ին Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում հյուրընկալեցինք Արցախի Հանրապետության Մարդու Իրավունքների Պաշտպան՝ Արտակ Բեգլարյանին: Ա. Բեգլարյանը ծանոթացավ կետրոնի գործունեությանը և շենքային պայմաններին: Շնորհակալություն ենք հայտնում ցուցաբերած ուշադրության համար և ակնկալում ենք շարունակական համագործակցություն: 

Սպորտային խաղեր Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում

    Վերականգնողական կենտրոնը մեծ նշանակություն է տալիս ֆիզիկական և մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար տարատեսակ միջոցառումների կազմակերպմանը՝ նպատակ ունենալով ամրապնդել հասարակության և հասակակիցների հետ կապը, սոցիալական միջավայրում ադապտացման և կյանքի որակի բարելավման համար: Կենտրոնը մեծ նշանակություն է տալիս նաև հաշմանդամային սպորտի զարգացմանը Արցախում: Հաշմանդամների ներգրավվածությունը մարզական կյանքում իր ուրույն տեղն ունի: Այսօր կենտրոնում բուժվող՝ սահմանափակ … Continued

Դասընթաց-սեմինար Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում

Վերականգնողական կենտրոնում հյուրընկալել ենք ռիթմիկ մերսման բուժքույր, 20 տարվա բժշկական պրակտիկայով մասնագետ, հոմեոպաթիայի, անրոպոպոլոգիայի և լրացուցիչ բժշկության վերաբերյալ մասնագիտացված թեմատիկ սեմինարների պարբերաբար մասնակից՝ Մարիա Վիկտորի Վինոգրադովային: Քննարկվեցին Ֆոդդեր-Ֆելդի մեթոդի կիրառմամբ ձեռքի լիմֆատիկ դրենաժային մեթոդի և հակաէթհեմային ֆիզիոթերապևտիկ մանիպուլյացիաների թեմաները, ինչպես նաև կատարվեց պրակտիկ փորձի փոխանակում՝ բուժվողների խնամք՝ ռիթմիկ մերսման միջոցով: Շնորհակալություն ենք հայտնում Մարիա Վինոգրադովային … Continued

Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը 20 տարեկան է

Սույն թվականի սեպտեմբերի  9-ին Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը նշել է իր գործունեության 20-ամյակը: 20 տարին մարդու համար, որպես անհատ  ձևավորման,   աշխարհճանաչողության և աշխարհընկալման տարիներ են, իսկ այնպիսի հաստատության համար, ինչպիսին վերականգնողական կենտրոնն է, այդ ժամանակը կայացման,  հազարավոր մարդկանց ժպիտների, առողջության վերականգնման, նրանց հոգսի թեթևացման, հասարակությունում ինտեգրման տարիներ էին։ Միջոցառմանը ներկա էին  Բարոնուհի Քերոլայն Քոքսը … Continued

Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոն 2018

    Վերականգնողական կենտրոնի բուժվողների համար կազմակերպվեց ժամանց (օկուպացիոն թերապիա) Վերականգնողական  կենտրոնի բուժվողները  և  անձնակազմը  այցելեցին Շուշիի Նարեկացի  արվեստի  միություն՝ ‹‹ Սուրբ Ծննդյան հրաշքը ››     վերնագրով ներկայացումը  դիտելու  համար: Ներկայացումը,  որը պատրաստված էր  Հեքիաթասացի անկյուն և Հոգևոր երգի  խմբակների սանիկների  կողմից բովանդակալից  ու հանդիսատեսի  կողմից ողջունված էր:

Ցուցահանդես 2017թ.

1992 թ.՝ Միացյալ Ազգերի Կազմակերպության Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր, որի նպատակն էր բարձրացնել ինչպես հասարակական կառույցներում, այնպես էլ զարգացման գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը վերաբերող կարևոր հարցերի իրազեկվածությունը և աջակցության մոբիլիզացիան: Այս բնագավառում մեծ է վերականգնողական կենտրոնի դերը: Սույն թվականի դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահում բացվեց … Continued