Ցուցահանդես 2017թ.

1992 թ.՝ Միացյալ Ազգերի Կազմակերպության Հաշմանդամների տասնամյակի ավարտին (1983-1992), ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց Հաշմանդամների միջազգային օր, որի նպատակն էր բարձրացնել ինչպես հասարակական կառույցներում, այնպես էլ զարգացման գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը վերաբերող կարևոր հարցերի իրազեկվածությունը և աջակցության մոբիլիզացիան: Այս բնագավառում մեծ է վերականգնողական կենտրոնի դերը: Սույն թվականի դեկտեմբերի 1-ին Ստեփանակերտի քաղաքային պատկերասրահում բացվեց … Continued

<<Մարտահրավեր>> ճամբար 2017

Ք. Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում օգոստոս ամսին կայացավ ‹‹Մարտահրավեր›› ճամբարը, որը իրականացվել է Ազգային առաջնորդության ինստիտուտ հասարակական կազմակերպության կողմից: Ճամբարին մասնակցում էին Արցախի և Հայաստանի հանրապետության հաշմանդամություն ունեցող անձիք: Ճամբարը անմոռանալի հուշեր թողեց բոլոր մասնակիցների սրտերում: Շնորհակալություն ենք հայտնում կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին:

Բոչիայի բաց առաջնություն Ստեփանակերտում/2017թ. 20-22 հոկտեմբեր/

Հասարակությունը, իր բոլոր բարիքներով ու չարիքներով, բարեկեցությամբ ու թշվառությամբ, առաջին հերթին արտացոլվում է սպորտի ոլորտում: Հաշմանդամների ներգրավվածությունը մարզական կյանքում իր ուրույն տեղն ունի: Հաշմանդամային սպորտի զարգացումը շատ կարևոր է,քանի որ դա բացառիկ հնարավորություն է հաշմանդամություն ունեցող անձանց համար շփվել հասակակիցների հետ, ինտեգրվել,ինքնադրսևորվել և հասարակության լիարժեք անդամ զգալ: Մենք փորձում ենք զարգացնել հաշմանդամային սպորտը Արցախում: Ակտիվ … Continued

Ամառային ճամբար Սևանում (2017)

2017 թվականի հուլիսի 27-ից օգոստոսի 7-ը Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի և Խուլերի միության երիտասարդների համար կազմակերպվեց ամենամյա ամառային ճամբար՝ ԼՂՀ Մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ: Ամեն տարի ճամբարը կազմակերպում է <<Հայկական Ճամբար>> կազմակերպությունը: Այն շատ լավ արդյունքներ է տվել մինչև այսօր և նպաստել է երիտասարդ հաշմանդամների՝ ինչպես առողջության բարելավվմանը, այնպես էլ ինտեգրացման գործընթացին: Ճամբարը … Continued

Վերապատրաստման դասընթացներ Վերականգնողական կենտրոնում

            Սույն թվականի ապրիլի 10-ից վերսկսվեցին Աուտիզմի կենտրոնի մասնագետների վերապատրաստման դասընթացները: Այս անգամ հյուրընկալել ենք ԱրԲեՍ կենտրոնի հոգեբան՝ Բաբայան Մարինեին և լոգոպեդ՝ Տիտանյան Շուշանին: Դասընթացների թեմաներն են.   Խոսքի նորմալ զարգացում Խաղի նորմալ զարգացում Աուտիզմ (ախտորոշում) Հոգեբանական և խոսքային առանձնահատկությունները աուտիզմ ունեցող երեխաների մոտ Գնահատում ԿՎՎ (կիրառական վարքային վերլուծություն) Խոսքային … Continued

Բոչիայի առաջնություն/ 9.04.2017»

Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնում բուժվող հաշմանդամություն ունեցող երիտասարդ անձիք ներգրավված են տարբեր սպորտաձևերի մեջ: Սույն թվականի ապրիլի 9-ին Վերականգնողական կենտրոնի թիմը մասնակցեց ՀՀ Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուզում Հաշմանդամային սպորտի ազգային ֆեդերացիայի կողմից կազմակերպված Բոչիայի բաց առաջնությանը: Առաջնությանը մասնակցում էին Երևանի, Արմավիրի, Շիրակի և Լոռու մարզերի թիմերը: Ք.Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի թիմը զբաղեցրեց առաջին մրցանակային տեղը: … Continued